Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Johnny B. Goode, 1958 թվականին ստեղծված ռոքնռոլ ժանրի երգ, որը գրվել և առաջին անգամ ձայնագրվել է Չաք Բերիի կողմից։ Երգը դարձել է գլխավոր հիթ՝ հասնելով Billboard magazine Hot R&B Sides հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականին և Hot 100 հիթ-շքերթի ութերորդ հորիզոնականին։
«Johnny B. Goode»-ը համարվում է ամենահայտնի երգերից մեկը երաժշտության պատմության մեջ[3]։ Համարվում է «ռոքնռոլի փառքի մասին առաջին ռոքնռոլ հիթը»։ Այն ձայնագրվել է բազմաթիվ այլ կատարողների կողմից և ստացել տարբեր մրցանակներ։ Երգը Rolling Stone-ի «բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը» ցանկում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը[4]։
1955 թվականին Բերիի կողմից գրված երգը պատմում է Նոր Օռլեանի շրջանի անգրագետ գյուղացու մասին, որը կիթառ է նվագում այնպես, «ասես զանգեր է հնչեցնում», և որը մի օր կարող է հայտնի դառնալ[5]։ Բերին խոստովանել է, որ երգը մասամբ ինքնակենսագրական է և բնօրինակ բառերը նկարագրում են Ջոնիին՝ որպես «սևամորթ տղայի», բայց նա փոխել է բառերը, որպեսզի այն հեռարձակվի ռադիոյով[6]։ Բացի գյուղացու՝ լավ կիթառահար լինելուց, վերնագիրն ունի ինքնակենսագրական տարրեր, քանի որ Բերին ծնվել է 2520 Goode Avenue-ում (Սենթ Լուիս)[7][8]։ Երգի համար ոգեշնչման աղբյոր է եղել ոնի Ջոնսոնը, որ սովորական դաշնակահար էր Բերիի խմբում, սակայն հետագայում վերածվել է հիմնականում Բերիի մասին պատմող երգի։ Ջոնսոնը նվագել է Բերիի բազմաթիվ այլ ձայնագրությունների համար, սակայն այս երգի համար դաշնամուր նվագել է Լաֆայեթ Լիքը։
Երգի անվանումը բառախաղ է. «Johnny B. Goode»-ը կարծես սովորական անուն և ազգանուն է, սակայն անգլերենում հնչում է որպես «Johnny be good» («Ջոնի, բարի եղիր»)։
Երգը ձայնագրվել է «Վոյաջերի» ոսկե ձայնասկավառակի վրա։
«Johnny B. Goode» երգը կատարվել է «Հետ դեպի ապագա» ֆիլմում և ներկայում երբեմն ասոցացվում է հենց այդ ֆանտաս��իկ ֆիլմի հետ։ Սյուժեի համաձայն՝ Չաք Բերին ոչ թե գրել է այդ երգը, այլ ընդամենը լսել է այն իր զարմիկ Մարվինից հեռախոսով։ 1955 թվականին նրա զարմիկը լսել է դա դպրոցական երեկոյի ժամանակ, որտեղ գլխավոր հերոսը՝ Մարտի Մաքֆլայը, որ եկել էր ապագայից, կատարում է այդ հիթը՝ այն իմանալով որպես Չաք Բերիի երգ (խաղարկվում է ժամանակային հանգույցի դասական պարադոքսը)։ Ֆիլմի լուսագրերում ՄաքՖլայը նշված է որպես երգի կատարող Starlighters խմբի հետ։
- Չաք Բերի – վոկալ, սոլո կիթառ
- Լաֆայետ Լիք – դաշնամուր
- Վիլի Դիքսոն – բաս կիթառ
- Ֆրեդ Բելոու – թմբուկ
|
Հիթ-շքերթ (1958)
|
Հորիզոնական
|
US Billboard Hot 100[13]
|
73
|
|
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|