Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Grand Theft Auto: Vice City |
---|
|
|
Մշակող | Rockstar North |
---|
Հրատարակիչ | Rockstar Games |
---|
Դիստրիբյուտոր | Take-Two Interactive, Steam[1], Humble Store[2], PlayStation Store, Google Play և App Store |
---|
Միջերեսի լեզու | անգլերեն[1], ֆրանսերեն[1], գերմաներեն[1], իտալերեն[1], իսպաներեն[1] և ճապոներեն |
---|
Պրոդյոսեր | Լեսլի Բենզիս |
---|
Սերիայի մաս | Grand Theft Auto |
---|
Նախորդ | Grand Theft Auto III |
---|
Հաջորդ | Grand Theft Auto. San Andreas |
---|
Վայր | Vice City |
---|
Թողարկման թվական | հոկտեմբերի 27, 2002 |
---|
Պլատֆորմներ | Անդրոիդ, Xbox, Playstation 2, Windows, մաքՕՍ, iOS, PlayStation 3 և PlayStation 4 |
---|
Շարժիչ | RenderWare[3] |
---|
Ժանր | արկածային էքշն |
---|
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
---|
PEGI | PEGI 18 |
---|
USK | USK 16 և USK 18 |
---|
ESRB | 17+[4] |
---|
CERO | Z (միայն 18 տարեկան և բարձր անձնանց) |
---|
Կրիչ | CD, թվային բաշխում և թվային ներբեռնում |
---|
Կառավարում | ստեղնաշար, մկնիկ, գեյմփադ և թաչսքրին |
---|
🌐 | rockstargames.com/vicecity/(անգլ.) |
---|
Grand Theft Auto: Vice City Վիքիպահեստում |
«Grand Theft Auto: Vice City» (այլ կերպ՝ «GTA: Vice City»), 2002 թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar games» ընկերության կողմից թողարկված էքշըն և բաց աշխարհ ժանրերի համակարգչային խաղ, «Grand Theft Auto» խաղաշարի երկրորդ 3D անիմացիոն ռեժիմով և ընդհանուր առմամբ վեցերորդ խաղը։ Հյուսիսամերիկյան շուկա խաղը մտել է 2002 թվականի հոկտեմբերի 1-ին՝ սկզբնապես «PlayStation 2», իսկ հաջորդ տարի արդեն՝ «Xbox» և «Microsoft Windows» համակարգերի համար։ Հաջորդում է «Grand Theft Auto III»-ին և նախորդում «Grand Theft Auto: San Andreas»-ին։
Խաղը ներշնչված է 1980-ականների ամերիկյան զանգվածային մշակույթով։ Գործողություններն ընթանում են 1986 թվականին՝ Վայս սիթի գեղարվաստական քաղաքում (ստեղծված Մայամիի նախատիպով)։ Խաղի գլխավոր հերոսը 15 տարվա ազատազրկումից հետո ազատություն ձեռք բերած, ոմն իտալական արմատներով ամերիկացի Թոմի Վերսետտին է, ով թմրանյութային առևտրի ձախողումից հետո սկսում է փնտրել մեղավորներին և, միաժամանակ, ստեղծում է մեծ կայսրություն՝ ասպարեզից աստիճանաբար հանելով քաղաքի այլ ծանրակշիռ խմբավորումներին։
Թողարկումից հետո «Vice City»-ն դառնում է 2002 թվականի ամենավաճառած համակարգչային խաղը։